News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտրելու եւ ընտրատեղամասերի հասանելիության մասին, բայց  մոռանում ենք, որ այդ մարդիկ նաեւ ընտրվելու իրավունք ունեն: Այս մասին, այսօր` ապրիլի 27-ին, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ համատեղ ասուլիսում նշեց «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը, ով ընդգրկված է «Ժառանգության» համամասնական ցուցակում: Վերջինս մեջբերեց նաեւ հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի 29-րդ  հոդվածը (կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2010թ-ին), որը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող մարդկանց քաղաքական իրավունքները եւ մյուսների հետ հավասար դրանցից օգտվելու հնարավորությունը. Այսինքն, նրանք կարող են արդյունավետ եւ լիարժեք կերպով մասնակցություն ունենալ քաղաքական ու հասարակական կյանքին` ներառյալ թե գործադիր, թե օրենսդիր մարմիններում ընտրելու եւ ընտրվելու հարցում:

Նրա խոսքով, երբ հաշմանդամություն ունեցող մարդիկ ներկայացված լինեն  օրենսդիրում եւ գործադիրում, ապա մենք այսօր կարող էին խոսել շատ ուրիշ թեմաների շուրջ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ