News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հակառակորդն արժանի պատասխան է ստանալու սահմանին տեղի ունեցած միջադեպերի համար: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` ապրիլի 27-ին, Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով նախօրեին Դովեղ գյուղի մանկապարտեզի գնդակոծման, իսկ այսօր էլ երեք պայմանագրային զինծառայողների մահվան մասին, Սերժ Սարգսյանը նշել է, թե հայկական կողմի պատասխանը չի ուշանա:

«Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, եւ մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով: Մենք ունենք ամուր բանակ եւ համապատասխան քայլերի կդիմենք: Կարծում եմ` ձեզանից ոչ մեկը չի կասկածում, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա»,- ասել է նախագահը:

Նշենք, որ ապրիլի 26-ին գնդակոծվել էր Դովեղ գյուղի մանկապարտեզը, իսկ այսօր Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում գնդակոծվել էր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որում երեք պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ