News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն կայծակնային, այլեւ` տեւական պատերազմի Ադրբեջանի հետ: Այդ մասին այսօր` ապրիլի 27-ին, Երեւանում մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:

«Եթե վաղը Հայաստանին պատերազմ հայտարարեն, ապա մենք պատրաստ ենք պաշտպանվել, բայց ոչ մեր բյուջեով ու քաղաքականությամբ: ՀՅԴ-ն միակ ուժն է, որն ի վիճակի է ապահովել երկրի իրական անվտանգությունը: Դրա համար պետք է արթնացնել երկրի պաշտպանության նկատմամբ հարգանքը, իսկ բանակում ծառայելը դարձնել հեղինակավոր եւ հարգի գործ»,- ասաց նա:

Միաժամանակ, դաշնակցական գործչի կարծիքով, այնպիսի փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, ի վիճակի չէ ունենալ ամբողջապես պայմանագրային հիմքունքներով կազմված բանակ: «Այդպիսի առաջարկներն իրատեսական չեն: Արհեստավարժ զինծառայողներից բացի, մեզ անհրաժեշտ է նաեւ կանոնավոր զորակոչային բանակ: 1992 թվականին մենք դեմ էինք Ղարաբաղի կանոնավոր բանակի ստեղծմանը, առաջարկում էինք հասնել Բաքու:

Այն ժամանակ մեր առաջարկը մերժվեց, եւ ժամանակը ցույց տվեց այդ որոշման սխալական լինելը: 1994 թվականի ապրիլի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը: Ապրիլի 13-ից ժամանակն սկսեց աշխատել մեր դեմ: Սկսվեց պատերազմի սպասողական վիճակը: Այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք իրավունք չունենք հանգիստ լինել, երբ սահմանին սպանվել են մեր երեք հայրենակիցները»,- ասաց Աղաբեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ