News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 1 ընտրատարածքում քարոզարշավի ընթացքում լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Այդ մասին այսօր` ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, իր ընտրական շտաբի կամավորների խումբն ակտիվորեն աշխատում է, հանդիպում ընտրողների հետ եւ ներկայացնում ծրագիրը: Այդ հանդիպումների հիման վրա Սաֆարյանն արձանագրել է, որ այս պահին պայքարն ընթանում է իր եւ Հանրապետական կուսակցության թեկնածուի միջեւ:

Հարցին, թե ինչպիսին են մյուս մցրակցի` Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Գայանե Առուստամյանի շանսերը, Սաֆարյանը նշել է, որ թեեւ Առուստամյանը հայտնի լրագրող է, սակայն ընտրողները նրան չեն ճանաչում:

Սաֆարյանը նաեւ նշել է, թե ընտրատարածքում քարոզարշավը համեմատաբար հանգիստ է անցնում, ինչը չես ասի այլ տարածքների մասին, որտեղ ակնհայտ են վախի մթնոլորտ ձեւավորելու փորձերը:

«Հատկապես գյուղական տեղական իշխանությունները անում են ամեն ինչ, որ ահաբեկեն ընտրողներին եւ ձախողեն հանդիպումներն ընդդիմադիր ուժերի հետ: Ընդդիմության հետ հանդիպումներին մասնակցողներին տեսագրում են, եւ մարդիկ հաճախ խուսափում են մասնակցել հանդիպումներին»,-ասել է նա:

Սաֆարյանի խոսքով, ոչ միայն պետական հաստատությունների, այլեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներն են ներկայումս զբաղվում ընտրաձայներ հավաքելով: Նա լրագրողներին է ներկաայցրել SAS սուպերմարկետի առաքիչներին տրված քարետզներն ու բլանկները: Բոլոր առաքիչներին տրվել է այս կամ այն ընտրատեղամասի քարտեզը, եւ նրանք պետք է ընդգծեն ընտրողների անունները, հասցեները, նշվում են անեւ հեռախոսահամարները, անձնագրային տվյալները եւ այլ անձնական տվյալներ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ