News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովում ներկայացաված Հայաստանի ընտրությունների մասին զեկույցը լի է հակասություններով: Այս մասին հայտարարեց փորձագետ Հովհաննես Նիկողոսյանը:

Նրա խոսքով` զեկույցում հնարավոր է մի շարք հակասություններ գտնել ընտրություններին դիտորդների գնահատականների հետ կապված. «Զեկույցի գլուխներից մեկում նշվում է,  թե Հայաստանի նոր ընտրական օրենսգրքում դեռեւս կան «որոշ թերություններ», սակայն չի նշվում հատկապես ինչպիսի: Հարկ է նշել, որ վերջերս հրապարակված եվրոպական բոլոր զեկույցներում ընտրական օրենսգրքին դրական գնահատական է տրվել», -նշում է Նիկողոսյանը:Զեկույցի մի մասում դիտորդները պնդում են, թե ընտրությունները հարթ են անցել, «ընտրողները լավ են տեղեկացված եղել ընտրական գործընթացի մասին», մյուս մասում նշվում է տեղամասերում կազմակերպվածության բացակայության մասին: Ամենամեծ հակասությունը, ըստ փորձագետի, Տիրանայում զեկույցի ներկայացման ժամանակ էր:  «Զեկույցում Հայաստանին մեղադրելով հակաժողովրդավարական մոտեցման մեջ, բարունուհի Էմմա Նիքոլսոնն իր ելույթում եռանդով պատմում էր Հայաստնում ժողովրդավարության մակարդակի մասին»,-նշեց Նիկողոսյանը:Ընդհանուր առմամբ, ըստ նրա, բարոնուհու խոսքը հանգեցնում էր հետեւյալին. «Մենք ավելին ենք պահանջում, քանի որ տեսնում ենք, որ դուք հասել եք մեծ ձեռքբերումների»:

Փորձագետն ընդգծեց, որ ԵԽ-ն ինքը դժվար ժամանակներ է ապրում եւ ստիպված է պաշտպանել իր իմիջը`ներքաշված լինելով Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի հետ կապված սկանդալի մեջ, որը վերնագրված է «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանն ստիպեց Եվրախորհրդին լռել»:Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս քննադատել էր զեկույցը` հայտարարելով, որ այն «լի է մանիպուլյացիաներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ