News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օպերատորների կապի եվրոպական ասոցիացիան (ETNO) ՄԱԿ-ին առաջարկել է վերանայել հեռահաղորդակցման միջազգային  չափանիշները եւ նոր հարկ կիրառել համացանցային ընկերությունների նկատմամբ, որոնք առավել պահանջվածն են ցանցի օգտագործողների շրջանակներում: Նրանց շարքում կարող են հայտնվել այնպիսի վեբ հսկաներ, ինչպիսիք են  Google-ը եւ Facebook-ը, հայտնում է PCmag-ը:

ETNO-ն համապատասխան խնդրանքն ուղարկել է Էլեկտրոկապի միջազգային խորհուրդ (ITU), որը ՄԱԿ-ի ստորաբաժանումն է: Նախագիծը կվերանայվի   2012 թվականի դեկտեմբերին, հայտնում է  «polit.ru»-ն:

Հարկերի ուժեղ բարձրացման դեպքում օգտվողներին բարձր արագություն ապահովելու համար պրովայդերները պետք է ծախսերն ավելացնեն տեխնիկայի միջոցով: Զեկույցի հեղինակները կարծում են, որ խոշոր մատակարարները պետք է պրովայդերների հետ կիսեն այդ ծախսերի մի մասը:

ETNO-ի մեջ են մտնում  եվրոպական 38 հեռահաղորդակցման ընկերություններ: Նրանց շարքում է իսպանական Telefonica-ն, որը նախկինում առաջարկում էր վճարում մտցնել ինտերնետային ցանցերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ