News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ կառավարության լրատվական ծառայությունը երեկ մեկնաբանել է, թե ինչու վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը` կառավարության ծրագիրը քննարկելու համար:

«Քանի որ ՀԱԿ-ը, միեւնույն է, դեմ է քվեարկելու ծրագրին, այն «ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՀԱԿ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով այս հայտարարություններին, ասաց. -Նման բան չկա: Ես մի քանի օր առաջ ասել եմ, որ եթե լավ ծրագիր լինի, ապա կողմ կքվեարկեմ: Իմ կարծիքով՝ կառավարության որոշումը մեզ հետ չհանդիպելու մասով գալիս է մասնագիտական վախից:

Բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ըստ կառավարության լրատվական ծառայության, հայտարարել է, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու ԱԺ ներկայացվելիք ծրագրին:

ՀԱԿ խմբակցությունը կոնկրետ որոշում չի ընդունել կառավարության ծրագրին քվեարկելու վերաբերյալ: Ես չգիտեմ՝ նման բան ասվել է, թե ոչ: Կամ եթե ասվել է, ապա ինչ կոնտեքստով:

Հակառակը, մենք պրոֆեսիոնալ, լուրջ հակահարված ենք տալու ծրագրին: Եթե լավը լինի, ես կընդունեմ լավը: Մենք ԱԺՄ չենք, մեզանից որեւէ մեկն էլ Արշակ Սադոյան չէ: Մեր խոսակցությունը կառավարության հետ լինելու է մասնագիտական ամենաբարձր մակարդակով: Այսպիսի շանս ՀԱԿ-ը չպետք է բաց թողնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ