News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

«Վիկիպեդիայի» հիմնադիր Ջիմի Ուեյլսը դեմ է հանդես եկել բրիտանացի ուսանող Ռիչարդ Օ` Դվայերի ԱՄՆ էքստրադիցիային:

«Change.org» կայքում հրապարկված տեքստի տակ արդեն ստորագրել է 22 հազ. մարդ:

24-ամյա Ռիչարդ Օ` Դվայերը « TVShack»-ի հեղինակն է, որտեղ օգտատերերը կարող են հրապարկել ֆիլմերի հղումներ, հեռուստաշոուների տեսագրություններ եւ այլն: 2010թ-ին ռեսուրսը փակվել էր, իսկ 2011թ. ԱՄՆ պահանջել էր Օ` Դվայերի էքստրադիցիան:

2012թ. հունվարին  դատարանը թույլ էր տվել ուսանողի էքստրադիցիան, իսկ մայիսին համաձայնություն էր տվել նաեւ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը:

Նամակում Ջիմի Ուեյլսը նշում է, որ Օ` Դվայերը ԱՄՆ քաղաքացի չէ, նրա կայքը տեղակայված չէ երկրի տարածքում, եւ այցելուների մեծ մասն էլ ամերիկացիներ չեն: Ուստի կարծում է, որ նրա գործը պետք է հետաքննվի Մեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ