News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին միշտ լավ ծրագիր եւ հասարակություն է լինում: Այսօր` հուլիսի 14-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել  ռուս հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան, որն արդեն երրորդ անգամ մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Այս անգամ Լոզնիցան ներկայացրել է «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացված «Մթության մեջ» կինոնկարը:

Ինչպես պատմել է ռեժիսորը, «Մթության մեջ» կինոնկարը Վասիլի Բիկովի համանուն պատմվածքի էկրանավորումն է, որը մտահղացվել էր դեռեւս 10 տարի առաջ, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով  չի իրականացվել: 

Պատասխանելով իր ֆիլմերի թեմատիկայի մասին հարցերին` ռեժիսորն ասել է, որ գոյություն ունեն գծեր, որոնցից պարզապես չպետք է անցնել: «Դուք կկանգնեք, քանի դեռ չեք ասել ճշմարտությունը, թեկուզ եւ ցավագին:Մանկությունից մեջս այնպիսի զգացողությունն է, որ ես ճիշտ տեղում չեմ: Ես չէի հասկանում` ինչ է կատարվում: Ինչու են մարդիկ ստում: Չէ որ այնքան պարզ է չստելը: Նման մանկական հարցեր մինչ այժմ էլ մնացել են», - խոստովանել է Լոզնիցան:

Ռեժիսորը նաեւ պատմել է, որ երբեք չէր կարող խաղարկային ֆիլմ նկարել, եթե չտեղափոխվեր Գերմանիա, որտեղ եւ գտել է պրոդյուսեր:

Հայրենասիրության մասին հարցին Լոզնիցան ասել է. «Ես ատում եմ հարենասեր բառը: Եթե ինչ-որ մեկը փորձում է այդ հասկացությունը փաթաթել քո վզին, ապա նա ուզում է քեզ օգտագործել: Ես մեկ մոլորակ ունեմ»: 

Նշենք, որ  «Ոսկե ծիրան» կինոփառատոնին Լոզնիցան մասնակցել է երկու անգամ` 2006 թվականին նա ներկայացրել է «Բլոկադա» փաստագրական կինոնկարը,  իսկ 2010 թվականին` արժանացել է «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին` խաղարկային կինոյի ժանրում:

Լոզնիցայի երկրորդ`  «Մթության մեջ» ֆիլմն այս տարի Կաննի փառատոնում արժանացել է մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ