News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հոսնի Մուբարաքի որդիներ` Ալյամը եւ Գամալը հրաժարվել են հողային տարածքների իրենց սեփականությունից, որոնք իբր իրենց հոր կողմից անօրինական ձեւով  ձեռք է բերվել եգիպտական Ռազմաօդային ուժերի  Սպաների ասոցացիայի միջոցով: Նրանք երկրի արդարադատության նախարարություն են ուղարկել համապատասխան հայտարարություն:

Հետաքննության տվյալներով Ալյա եւ Գամալ Մուբարաքները, օգտվելով հոր դիրքից, եգիպտական Ռազմաօդային ուժերի  Սպաների ասոցացիայի միջոցով ցածր գներով ձեռք են բերել հողաբաժիններ, որոնք օգտագործել են անօրինական շահ ստանալու համար:

Ավելի վաղ Մուբարաքի որդիները հայտնել են, որ իրենց հայրը օրինական ու ընդհանուր հիմունքներով ձեռք է բերել այդ հողաբաժինները եւ ավելի շատ գումար է ծախսել այդ հողերի վրա, քան դրանց միջին գինն է, հայտնում է «Վեդոմստվոն»:

Ներկայումս նախկին նախագահ Մուբարաքի որդիները կալանքի տակ են գտնվում: Նրանք կասկածվում են ֆոնդային կեղծարարությունների եւ եգիպտոսի պետական սեփականություն համարվող ձեռնարկությունների բաժնետոմսերի սպեկուլացիաների իրականացման մեջ: Նրանց հայրը` Հոսնի Մուբարաքը հունիսի սկզբին ցմահ դատապարտման է ենթարկվել` 2011 թ-ի ձմռանը տեղի ունեցած ժողովրդական ընդվզումների ժամանակ խաղաղ ցուցարարներին գնդակահարման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ