News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանում տեղի ուենցած երկրաշարժից հետո  ցնցումները դեռ շարունակվում են զգացվել Սյունիքի մարզի տարածաշրջաններում: Մարզի Ագարակ քաղաքում բնակիչները շարունակում են դրսում մնալ, տեղեկացնում է «Առավոտը»: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի տեղեկացմամբ` գյուղերում տներ ունեցող բնակիչները մեկնել են  այնտեղ գիշերելու, մնացածին հորդորվել է,  անվտանգությունից ելնելով, դեռեւս տներ չգնալ մինչեւ իրավիճակի կայունանալը: Հիվանդանոցի հիվանդները, ովքեր  ի վիճակի են տեղաշարժվելու, հիվանդանոցի   մասնաշենքի այգի են իջել երկրաշարժի առաջին ցնցումից անմիջապես հետո:

Իսկ Ագարակում ցնցումն ավելի ուժգին է եղել, ճաքերից ծեփեր են թափվել, դարակներից իրեր թափվել: Նույն իրավիճակն է նաեւ Մեղրի քաղաքում: Թեեւ խուճապ չկա արդեն, բայց բնակիչները շարունակում են այս ժամին դրսում մնալ: Մեղրիում մի քանի հենապատ է փլվել, քարաթափումներ են եղել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհին, որի հետեւանքով ժամանակավոր փակվել  է ճանապարհը: Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը նշում է, որ  9 հարկանի բնակելի շենքերի բնակիչները այս գիշեր կանցկացնեն իրենց ամառանոցներում, բարեկամների տներում կամ քաղաքի մարզադաշտում: Իսկ Մեղրու տարածաշրջանի Վահրավար գուղում ոչ բնակելի  1 տուն է փլուզվել:

Կապանում շատ բնակիչներ առաջին անհրաժեշտության  իրերով հանդերձ ապաստանել են ծանոթ-բարեկամների մեկհարկանի ու ավելի ապահով անհատական տներում,  ոմանք էլ վախենում են տուն բարձրանալ եւ շարունակում են մթնին դրսում մնալ:

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզի փրկարար ծառայությունից` ցնցումների հետեւանքով  Գորիսի «Լաստիխութ» կոչվող արոտավայրին հարակից ժայռաբեկոր է փլուզվել, որի հետեւանքով ներքեւոմ արածող մեկ հորթ է մնացել տակը եւ սատկել:

Տպել
Ամենաշատ