News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը այսօր՝ հունվարի 21-ին հայտարարել է, թե համաշխարհային տնտեսությունը ներկայումս դուրս է գալիս ճգնաժամից:

ՀԲ-ն այսօր հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ — 2010» զեկույցը, որում միաժամանակ նշված է, որ «էական անորոշություն» կա 2011 թվականի եւ հետագա տարիների համար:

Զեկույցի հեղինակներից Էնդրյու Բըրնսը զգուշացրել է, որ համաշխարհային ճգնաժամից առավել տուժած` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար ճգնաժամի կրկնության վտանգը առկա կլինի առաջիկա տասնամյակում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Ջասթին Լինը, իր հերթին, շեշտել է, որ չնայած լավատեսական կանխատեսումներին` տնտեսական առողջացումը շատերն անմիջապես չեն զգա, քանի որ տնտեսության վերակառուցման եւ աշխատատեղերի վերաբացման համար տարիներ կպահանջվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ