News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Վրացական իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի Վահագն Չախալյանի դատավարությունը հնարավորինս ձգձգվի, եւ նրա պաշտպանները, որքան հնարավոր է ուշ դիմեն Եվրադատարան»,- փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երկիր» հասարակական ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը։

Հիշեցնելով, որ վրացական իշխանությունների կողմից Վ. Չախալյանին ներկայացված բազմաթիվ մեղադրանքներից հաստատվել են միայն վեցը։ Նա տեղեկացրեց, որ բոլոր այդ «սարքովի» գործերի հիման վրա վերջինիս դատապարտել են տասը տարվա ազատազրկման։ «Վահագն Չախալյանին դատապարտել են քաղաքական հայացքների եւ ջավախահայերի խնդիրները բարձրաձայնելու համար»,- հայտարարեց Ռ. Թաթոյանը՝ հավելելով, որ նա սահմանված պատիժը կրում է ուժեղացված ռեժիմի բանտում, որտեղ անգամ ժամացույց չկա, իսկ տեղեկատվության միակ միջոցը՝ ռադիոն, հեռարձակում է Չախալյանին անհասկանալի, բացառապես վրացերեն լեզվով հաղորդումներ։

Վ. Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն էլ իր հերթին հավելեց, որ ողջ դատավարության ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ բացահայտ ցինիզմ եւ արհամարհական վերաբերմունք մեղադրյալի եւ նրա պաշտպանների նկատմամբ, ինչպես նաեւ թարգմանչի բացակայություն բոլոր դատալսումների ժամանակ։ «Վրացական կողմը, առանց որեւէ լուրջ պատճառաբանության, ինձ թույլ չի տվել տեսակցել իմ պաշտպանյալի հետ, դատական գործընթացը անհիմն կերպով անընդհատ ձգձգվել է, ինչի համար ես բազմաթիվ անգամներ բողոքարկել եմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենք, անկասկած, դիմելու են եԵվրադատարան եւ մեծ ակնկալիքներ ունեն, որ վերջինիս ճնշումների ներքո վրացական կողմը կվերանայի Վ. Չախալյանի հանդեպ կայացրած իր որոշումը։

Վերջում բանախոսները լրագրողներին ներկայացրեցին դատապարտյալի «Բանտային քաղաքական գրառումներ» գրքույկը, որի առաջին հատվածում Վ. Չախալյանի գրառումներն են, մյուս կեսում՝ ելույթներն ու բաց նամակը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին։

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը վրացական իշխանությունների կողմից «անջատողական գործունեություն ծավալելու» մեղադրանքով ձերբակալվել եւ տասը տարվա ազատազրկման է դատապարտվել 2009թ.-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ