News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսի հայկական Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումը Վրաստանի իշխանությունների կողմից հովանավորված քայլ էր։ Փետրվարի 15-ին լրագրողերի հետ հանդիպմանն ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Վերջինիս համոզմամբ, եկեղեցին վերականգնելու վրացական իշխանության տված խոստումը կեղծ է։

«Եկեղեցին վերականգնելու խոստումը հերթական սուտ խոստումն է, որովհետեւ Մուղնեցոց Սուրբ Գեւորգից առաջ Թբիլիսիում գտնվող հայակական եկեղեցիներ վերականգնելու խոստումներ մենք էլի ենք լսել։ Հիմքեր ունեմ չհավատալու նաեւ այս հերթական խոստմանը»,- նշեց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ եկեղեցին աղյուսաշեն էր, իսկ այդպիսի եկեղեցիները սովորաբար անհնար է լինում վերականգնել։ Փլուզվելուց հետո աղյուսաշեն եկեղեցիները միանգամից վերածվում են հողակույտի։

Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 19-ին Թբիլիսիում փլուզվեց 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական գմբեթավոր եկեղեցին: Հայկական կողմը բազմիցս ահազանգել էր եկեղեցու ահավոր վիճակի մասին։ Առաջին ճաքերը Սբ. Գևորգ եկեղեցու պատերին հայտնվել էին դեռևս 1980 թվականին, իսկ 1990 թվականին եկեղեցու շենքը դասվել էր վթարային շինությունների շարքին:

1763թ.-ից Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ