«Գազպրոմը» որոշել է հունական DEPA-ի մասնավորեցմանը մասնակցելու հայտ չներկայացնել՝ երաշխիքների բացակայության պատճառով, որ ընկերության ֆինանսական վիճակն ավելի չի վատանա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Սերգեյ Կուպրիյանովի գազային հոլդինգի պաշտոնական ներկայացուցչին:
«Արդեն հիմա ընկերությունը լուրջ խնդիրներ ունի սպառողների չվճարումների հետ կապված: Ընկերությունը պետք է վերակառուցվի, իսկ մրցույթի մասնակիցներին երաշխիքներ չեն ներկայացվել, որ DEPA-ի պետական կարգավորման ռեժիմը չի վատթարանա: Այս բոլորը զգալի ռիսկեր են ստեղծում, որոնք ազդում են ընկերության արժեքի վրա, իսկ գինն առաջարկվում է ֆիքսել արդեն հիմա, առանց այդ գործոնները հաշվի առնելու: Դրա համար էլ որոշվել է DEPA-ի հարցում հայտ չներկայացնել»,-ասել է Կուպրիյանովը:
Հիշեցնենք, որ DESFA-ի մասնավորեցման միակ հայտը ներկայացրել է ադրբեջանական SOCAR-ը, սիկ DEPA-ի մասնավորեցման հայտ ընդհանրապես չի եղել:
Ռուսաստանն Ադրբեջանին է զիջել հունական գազային ընկերությունը




























