Նախորդ շաբաթ Լոս Անջելեսի ոստիկանությունը կալանավորել է հայ երիտասարդին՝ Հոլիվուդում կին-տրանսսեքսուալին ծեծելու կասկածանքով:
Նիկոլ Շահնազարյանի տանը խուզարկություն է կատարվել, հաղորդում է Los Angeles Daily News-ը:
Վիվիան Դիեգո անունով կնոջը ծեծելու փաստի վերաբերյալ տեղեկությունների համար ոստիկանությունը 25 հազար դոլար պարգեւատրում է խոստացել, որից երեք օր անց Նիկոլ Շահնազարյանին կալանավորել են:
Դիեգոն տեղի ռադիոկայանին պատմել է, որ ինքն աշխատել է դերասանուհի Եվա Լոնգորիային պատկանող ռեստորանում: Նա ծեծի է ենթարկվել ռեստորանից դուրս գալուց հետո:
Ոստիկանության փոխանցմամբ՝ Դիեգոն 7 օր անցկացրել է հիվանդանոցում: ՀԴԲ-ն աջակցում է ոստիկանությանը՝ մյուս երեք կասկածյալներին հայտնաբերելու գործում:




























