Հունիսի 25-ի վաղ առավոտյան զինված գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի մայրաքաղաքի նախագահական պալատի եւ «Արիանա» հյուրանոցի վրա: Քաղաքի կենտրոնում լսվում են պայթյուններ եւ կրակոցների ձայներ:
Ըստ Reuters-ի` հարձակոմը տեղի է ունեցել ժ. 6:30-ին (Երեւանի ժամանակով` 6:00): Հարձակման պահին պալատում գտնվել են նախագահ Համիդ Քարզայի մամուլի ասուլիսին սպասող լրագրողները:
Պալատի թաղամասում երկու հզոր պայթյուն է որոտացել, նաեւ՝ հրաձգություն: Քաղաքի կենտրոնում բախումներ են տեղի ունենում գրոհայինների եւ նախագահի թիկնապահների միջեւ, հաղորդում է BBC-ն:
Դեռ պարզ չէ` գրոհայինների հարձակման պահին Քարզայը պալատում է եղել, թե ոչ:
«Թալիբան» շարժումն արդեն իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այս մասին իսլամիստների կայքում հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մոջահեդը:
«Արիանա» հյուրանոցը ամերիկյան ԿՀՎ-ի գլխավոր գրասենյակն է: Ահաբեկչական հարձակման զոհերի մասին դեռ չի հաղորդվում:




























