Shah Deniz II կոնսորցիումը, որը զբաղվում է Ադրբեջանի Շահ Դենիզ գազի հանքավայրի յուրացմամբ, հրաժարվել է Nabucco West խողովակաշարը լցնել ադրբեջանական գազով: Այս մասին նշվում է ավստրիական OMV ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ, որը մասնակցում է Nabucco West-ի շինարարությանը:
Shah Deniz II-ը գազի մատակարարումների համար ընտրել է Տրանսադրիատիկ գազատարը (Trans Adriatic Pipeline, TAP), որը Հունաստանը կապում է Իտալիային:
Բացի BP-ից, Շահ Դենիզի յուրացմամբ զբաղվում են նաեւ ադրբեջանական State Oil-ը, նորվեգական Statoil-ը, թուրքական Turkiye Petrolleri-ն եւ ռուսական «Լուկօյլ»-ը:
Շահ Դենիզի հանքավայրի գազի համար պայքարող գազատարների շարքում են նաեւ TAP-ը, Տրանսանատոլիական գազատարը (TANAP) եւ «Հարավային հոսքը»: Մամուլում, դեռեւս մեկ տարի առաջ տեղեկություն էր հայտնվել, որ BP-ի նախանական ընտրությունըկանգնել է հենց Nabucco West-ի վրա, հաղորդում է Lenta.ru-ն:
Nabucco West-ը Nabucco նախագծի եռակի կարճեցված տարբերակն է: Ըստ նախագծի 1300 կմ երկարությամբ գազատարը կանցնի թուրք-բուլղարական սահմանով մինչեւ ավստրիական Բաումգարտեն: Գազատարը կանցնի Բուլղարիայի, Հունգարիայի եւ Ավստրիայի տարքծքներով:




























