Ի՞նչ նոր փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում։ Ինչպե՞ս են փոխվել հարկերը չվճարելու համար քրեական պատասխանատվության առաջացման շեմերը, որո՞նք են իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։

Այս հարցերի պատասխանները պարզաբանում է ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանը` «5 հարց մասնագետին» հաղորդման շրջանակում:

Մասնագետի կարծիքով ՀՀ հարկային և քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխություններն ուղղված են հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործմանը, քրեական պատասխանատվության համաչափության ապահովմանը և հարկ վճարողների համար առավել կանխատեսելի միջավայրի ձևավորմանը։