Ուրբաթ օրվա աճուրդների ընթացքում Եվրոպայի բորսայում գազի սփոթային գինը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1 200 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում է Եվրոպայի հիմնական առևտրային հանգույցների տվյալների վերլուծությունը։
Այսպես, TTF հանգույցում գները՝ «հաջորդ օրվա» մատակարարմամբ, հասել են 1 204 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց, կամ շուրջ 104 եվրոյի՝ ՄՎտ·ժ-ի դիմաց։
Միաժամանակ, Նիդեռլանդների TTF հանգույցում դեկտեմբերյան մատակարարմամբ գազի ֆյուչերսի գինն առայժմ բարձրացել է մինչև շուրջ 1 190 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, կամ 102,76 եվրո՝ ՄՎտ·ժ-ի դիմաց, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։





























