Nabucco նախագիծը, որը համարվում է «Գազպրոմի» կողմից իրականացվող South Stream-ի հիմնական մրցակից, վերջնականապես պարտվել է «գազատարների մրցավազքում», գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը` մեկնաբանելով BP-ի` Nabucco-ն Շահ-Դենիզ հանքավայրի գազով լցնելուց հրաժարվելու փաստը:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ Shah Deniz II Կոնսորցիումը, որը զբաղվում է Ադրբեջանում Շահ-Դենիզ գազի հանքավայրի յուրացմամբ, որպես գազատար ընտրել է Տրանսադրիատիկ գազատարը, որը միավորում է Հունաստանն ու Իտալիան: Դա հաստատում են Հունաստանում, որի տարածքով էլ պետք է այն անցնի:
ВР-ն հրաժարվել է Nabucco խողովակաշարը լցնել ադրբեջանական գազով http://news.am/arm/news/159931.html
Ինչպես պարբերականն է ընդգծում, եւ TAP-ը, եւ Nabucco West-ը ռուսական South Stream-ի մրցակիցներն են, որը Ռուսաստանից Սեւ Ծովի հատակով Բուլղարիայով Իտալիա եւ Ավստրիա է հասնելու: Նախատեսվում է այն շահագործել 2015թ վերջին: TAP-ը կգործի 2017-ից ոչ շուտ` Շահ-Դենիզի յուրացման երկրորդ փուլի յուրացումը մեկնարկելուց հետո:
TAP-ի հաղթանակն անսպասելի էր: Հունիսի սկզբին ադրբեջանական SOCAR-ը գնել է հունական DESFA գազաբաշխիչ ընկերությունը` հաշվի առնելով, որ Հունաստանին կմատակարարի ադրբեջանական գազ: Այժմ երկիրը գրեթե ամբողջ գազը գնում է «Գազպրոմից»: Ընդ որում, Nabucco West-ում դեռեւս չեն հրաժարվում իրենց նախագծից:
East European Gas Analysis-ի ղեկավար Միխայիլ Կորչեմկինը ընդգծում է, որ «Գազպրոմը» պետք է պատրաստվի եվրոպական շուկայի համար պայքարին, ինչ գազատար էլ որ այնտեղ հասնի: Նա կարծում է, որ իտալական շուկան անսահման չէ եւ ադրբեջանական գազը կզբաղեցնի այն տեղը, որը South Stream-ի նպատակակետն է: Իսկ հաշվի առնելով DESFA-ի վաճառքը` «Գազպրոմը» կարող է «հրաժեշտ տալ» հունական շուկային:





























