News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համարվում է, որ Մաքսային միության հետ ինտեգրման գործընթացները Հայաստանն սկսել է սեպտեմբերի 3-ին՝ Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համաձայնությունից հետո, սակայն դա այնքան էլ այդպես չէ:

Իրականում դեպի Մաքսային միություն առաջին քայլը կատարվել է 2012 թ. օգոստոսի 8-ին, կրկին  Մոսկվայում, եւ կրկին նախագահների հանդիպման ժամանակ: Այդ օրը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել՝ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունները պարզելու համար: Հայաստանի կողմից աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, Մաքսային միության կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում շատ ավելի որոշակի է արտահայտվել Մաքսային միությանն անդամակցելու օգտին:

Առաջին պաշտոնական փաստաթուղթը Մաքսային միության հետ ստորագրվել է ապրիլի 10-ին՝ Վ. Խրիստենկոյի Հայաստան այցելության ժամանակ: Դա հուշագիր էր, այդպիսի հուշագիր կնքվել է նաեւ Ուկրաինայի հետ: Ըստ էության՝ այդպիսի հուշագրերը Ռուսաստանի կողմից դիտարկվում են որպես սկզբնական քայլ՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին:

Զուգահեռ՝ ակտիվացել են նաեւ աշխատանքները խորհրդարանական մակարդակով:

Այս գործընթացներից հետո սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարվել է Հայաստանի ցանկության մասին՝ անդամակցել Մաքսային միությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ