News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների օգտին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով մասնավորապես, Մաքսային միության նկատմամբ հայկական կողմի դիրքորոշմանը վերաբերող հարցը:

«Մենք միշտ կողմ ենք եղել հետխորհրդային տարածքում ցանկացած տեսակի ինտեգրացիոն գործընթացներին: Ե՜վ Մաքսային միությունը, ե՜ւ միասնական տնտեսական տարածքը բացառություն չեն կազմում, ուստի մենք հիմա շատ ուշադիր ուսումնասիրում ենք այստեղ ընթացող գործընթացները: Մենք Ռուսաստանի նախագահի հետ օգոստոսին պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ստեղծել այդ հարցի քննարկման համար: Իհարկե, մեզ ասում են, որ այստեղ յուրահատկություն կա, որ մենք չունենք ընդհանուր սահմաններ, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելու տարբեր պայմանները նույնպես խոչընդոտ է, բայց մենք վստահ ենք, որ այստեղ պարզապես անհրաժեշտ է փորձաքննություն անցկացնել: Մենք հենց այդ աշխատանքով էլ զբաղվում ենք, զբաղվում ենք եւ մեր ռուս գործընկերների, եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ վերջերս Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել այդ աշխատանքային խմբի հանդիպումը: «Մի քանի օր առաջ մեզ մոտ էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն եւ մենք նրա հետ նույնպես մանրամասն խոսել ենք այդ մասին: Բոլորին հասկանալի է, որ տնտեսական ինտերգրացիան դա մեծ շուկաներ են, ապրանքների ազատ տեղաշարժ, մաքսատների յուրոկրատիզմից ազատում, անմաքս առեւտուր, ինչը ձեռնտու է բոլորիս: Ուստի մենք չենք կարող հրաժարվել նման գործընթացներից եւ հենց այդ պատճառով, մենք արագ վավերացրեցինք ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի մասին պայմանագիրը: Մենք միշտ կողմ ենք այդպիսի գործընթացներին»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ