News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:

Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտը:

Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ կնքվել է փոխհամագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ