News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մաքսային միության երկրները մտադիր են զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը: Այդ մասին օգոստոսի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով` Մաքսային միության երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) մտադիր են Հայաստանի հետ խառը հանձնաժողով ստեղծել` քառակողմ համագործակցությունը զարգացնելու համար:

«Մենք պայմանավորվել ենք ստեղծել  խառը հանձնաժողով, որը  պետք է դիտարկի` ինչպես կարելի է Մաքսային միության շրջանակում օգտագործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի միջեւ վերջին պայմանավորվածությունները, ՄՏՏ-ն Հայաստանի համար, նկատի ունենալով այն, որ մենք ընդհանուր սահմաններ չունենք», - լրագրողներին ասել է Պուտինը: Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, կարելի է մտածել ինչ-որ գործիքների օգտագործման մասին, որոնք արդեն համաձայնեցվել են Մաքսային միության երկրների միջեւ:

Մաքսային միությունը ձեւավորել են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը` 2007թ. հոկտեմբերի 6-ի պայմանագրին համապատասխան: ՄՄ-ի շրջանակում տնտեսական եւ մաքսային բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառություն են կազմում հատուկ պաշտպանական, հակադեմփինգային եւ կոմպենսացիոն միջոցառումները: 

Մաքսային միության հիմքի վրա  Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը նաեւ ավելի ներգրավված միավորում են ստեղծել` Միասնական տնտեսական տարածքը, իսկ մինչեւ 2015թ. կձեւավորվի Եվրասիական միությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ