Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առթիվ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն անսովոր նվեր է մատուցել` նրա պատվին շնորհավորական երգ երգելով: Այս մասին պատմել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 7-ին լրացել է ՌԴ նախագահի 61-ամյակը: Երբ Պուտինը մտել է ԱԽՏՀ-ի գագաթաժողովի նիստերի դահլիճ, նրան դիմավորել է ինդոնեզացի գործընկերը: Պուտինի ծննդյան օրվա առթիվ նա կատարել է Happy Birthday to You երգը` կիթառի նվագակցությամբ: Հանդիպման մյուս մասնակիցները սկսել են ձայնակցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինի համար ինդոնեզացի գործընկերոջ անակնկալը միանգամայն անսպասելի է եղել, ըստ ներկաների` նա նույնիսկ մի փոքր ամաչել է:





























