News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայում ներկայումս ավերվել է 60 քրիստոնեական տաճար, այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Հոմսը, Հալեպը, Մաալյուլան: Այդ բնակավայրերում զոհվել ու շարունակում են զոհվել քրիստոնյա հավատացյալներ: Այս մասին հայտարարել է արքեպիսկոպոս Սիլուան Պետր Ալ-Նամեհը (Սիրիայի ուղղափառ եկեղեցի) ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպման ժամանակ:

Ալ-Նամեհի վկայությամբ՝ «այն ինչ այսօր կատարվում է Սիրիայում, ընդհանուր ցավ է», քանի որ պատերազմը առնչվում է պետության բոլոր քաղաքացիներին: «Մենք հույս ունենք, որ Սիրիան մեզ համար կշարունակի տուն մնալ»,-ասել է արքեպիսկոպոսը, ցավով ընդգծելով, որ հայրենիքը լքել են կես մլն քրիստոնյաներ:

Ինչպես հաղորդում է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի հաղոդակցության ծառայությունը, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում կայացել է Կալաշնիկովի հանդիպումը Սիրիայի քրիստոնեական հոգեւորականների հետ:

Զրույցին մասնակցել են Դամոսկոսի երեց (Անտիոքի պատրիարք) եպիսկոպոս Իսահակը, արքեպիսկոպոս Իոսիֆ Աբսին (հունա-մելկիական եկեղեցի), եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը (Հայ առաքելական եկեղեցի, Էջմիածնի կաթողիկոսություն), արքեպիսկոպոս Մար Սիլուան Պետր Ալ-Նամեհը (Մարոնիական եկեղեցի):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ