20  օր է, ինչ 4 քաղաքացիներ, որոնցից մեկը Վրաստանի քաղաքացի է, գիշերում են   Բավրայի անցակետում, քանի որ մաքսակետում նրանց մեքենան վերցրել են եւ ոչ մի պատասխան չեն տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրաստանի քաղաքացի Սարգիս Բակիրյանը:

Նա պատմեց, որ իր մեքենան վերանորոգելու նպատակով սեպտեմբերի 29-ին արդեն մուտք են արել Հայաստան  եւ իր խնդրանքով մեքենան վարել է իր ընկեր Բաղդասար Խալաթյանը: «Ներս մտնելուց կարմիր լույս չի տվել, բայց դուրս գալիս` հոկտեմբերի 3-ին, կարմիր լույս տվեց: Ընկերս, ով իմ երաշխավորագրով վարում էր մեքենան, 2000-ին պետությանը մեքենայի մաքսազերծման գումար էի պարտք, բայց 2003թ-ից սնանկ ճանաչեցին եւ գույքի վրա արգելանք  դրեցին: Հիմա ես խնդրել էի, որ իմ երաշխավորագրով իմ մեքենան վարի, բայց այսօր իմ մեքենայի վրա արգելանք են դնում: Մեքենան փաստացի իմ անունով է գրանցված ու ոչ մի հիմնավորում ու հստակ պատասխան  չեն տալիս»,- դժգոհեց Վրաստանի քաղաքացին, ով 20 օր է, ինչ 4 ընկերների հետ Բավրայի անցակետում է  գիշերում: