Պեկինի Տյանանմեն հրապարակում մեքենայի մասնակցությամբ միջադեպի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս 38-ը վնասվածքներ են ստացել: Զոհերից մեկն օտարերկրացի է, զբոսաշրջիկ Ֆիլիպիններից, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոկտեմբերի 28-ին ամենագնացը դուրս է եկել Չինաստանի հրապարակ, բախվել է բազմությանն ու հրդեհվել: Վարորդն ու երկու ուղեւորները մահացել են: Վթարը տեղի է ունեցել «Գուգուն»-«Արգելված քաղաք» թանգարանային համալիրի գլխավոր մուտքի մոտ»:

Որոշ ականատեսներ հայտարարել են, թե հրդեհումից առաջ լսվել են երկու պայթյուններ, սակայն պայթյունի բնույթի մասին պաշտոնական տվյալներ չկան: Ոստիկանությունը տարհանել է հրապարակում գտնվող բոլոր անձանց, փակել է Տյանանմեն հրապարակ տանող փողոցները: