Պեկինի կենտրոնում տեղի ունեցած վթարի շրջանակներում հետախուզություն է հայտարարվել երկու մարդկանց՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի բնակիչների:
Համապատասխան հարցումը ներկայացվել է Պեկինի հյուրանոցներ, որպեսզի հաղորդվեն ցանակացած կասկածելի բնակիչների մասին: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Խոսքն, ամենայն հավանականությամբ, էթնիկ ույղուրների մասին է: Հաղորդվում է նաեւ, որ վթարի մասնակից ավտոմեքենայի պետհամարանիշները եղել են Սինցզյան-Ույղուրական շրջանի: Հիշեցնենք, որ վթարի արդյունքում զոհվել է հինգ մարդ:





























