Չինաստանում ձերբակալել են հինգ մարդու, որոնք մասնակից են եղել Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած միջադեպին:

«Ահաբեկչական գործողության» մասնակից կասկածյալների ձերբակալությունն իրականացվել է միջադեպից տաս ժամ անց: Առայժմ չի բացահայտվում նրանց անունները, ազգությունը եւ մասնագիտությունը, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով հաղորդագրությանը, որը հրապարակել էր Չինաստանի պետական հեռուստատեսության կողմից:

Հոկտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ չինական իշխանությունները հետախուզում են հայտարարել ութ մարդու:

Մինչ օրս չինացի պաշտոնյաներն ու պետական հեռուստատեսությունը ոչ մի անգամ հոկտեմբերի 28-ի իրադարձությունները «ահաբեկչական գործողություն» չեն կոչել՝ գերադասելով ավելի չեզոք ձեւակերպումներ, օրինակ՝ «միջադեպ»:

Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում զոհվել էր հինգ մարդ, մոտ քառասուն մարդ վիրավորվել էր: