News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Յոհանեսբուրգի ֆուտբոլային մարզադաշտում տեղատարափ անձրեւի տակ սկսվում է ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հետ հրաժեշտի արարողությունը:

Հոգեհանգստին մասնակցելու համար ՀԱՀ են մեկնել աշխարհի 90-ից ավելի առաջնորդներ, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներ, պետությունների մոտ տասը նախկին ղեկավարներ եւ շատ այլ նշանավորներ:

Մանդելայի հիշատակին ելույթ կունենան ՀԱՀ-ի նախագահ Ջեյքոբ Զուման, ՄԱԿ-ի ղեկավար Բան Կի-Մունը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն:

85 հազար հոգանոց մարզադաշտում արդեն 20 հազար մարդ է հավաքվել, որոնցից շատերը ոգեշնչող երգեր են կատարում եւ աֆրիկյան ազգային պարեր: ՀԱՀ-ի իշխանություններն ակնկալում են, որ սգո արարողություններին ընդհանուրը 200 հազար մարդ կմասնակցի:

Հիշեցնենք, ռասայական խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Մանդելան մահացել էր դեկտեմբերի 5-ին՝ 95 տարեկան հասակում: Նա պատմության մեջ առաջին մարդն էր, ում ՄԱԿ-ը հատուկ օր է շնորհել՝ Նելսոն Մանդելայի միջազգային օր, որը նշվում է հուլիսի 18-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ