Արժույթի միջագային հիմնադրամի փորձագետների տվյալներով՝ Միացյալ Նահանգներում ավարտին է մոտենում ամերիկյան տնտեսության կտրուկ անկումը:
ԱՄՀ հավաստմամբ, սակայն, վերականգնումը լինելու է դանդաղ եւ աստիճանական, աշխատանքի ու անշարժ գույքի շուկայի բարդությունների պատճառով: ԱՄՆ վարչակազմին հարկ է մինչեւ վերջ լուծել տնտեսության կայունացման խնդիրները, մշակել հակաճգնաժամային միջոցառումների ծավալման հստակ ծրագիր, խստացնել ֆինանսական կարգավորումը եւ կրճատել բյուջեի դեֆիցիտը միջնաժամկետ հեռանկարում:
«Նրանց մասշտաբային եւ լուրջ միջոցառումների շնորհիվ տնտեսական արդյունաբերության կտրուկ անկումը, կարծես թե, մոտենում է ավարտին, եւ ամրանում է ֆինանսական կայունության վստահությունը», — ասված է ԱՄՀ զեկույցի մեջ: