News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 16-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ջավախահայերին նվիրված քննարկմանը հրավիրված են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

Շիրակ Թորոսյանն իր խոսում մասնավորապես նշել է, որ Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը աշխատանքներ է տանում միջազգային կազմակերպությունների և գերտերությունների դեսպանատների հետ` նրանց առաջ բարձրացնելով ջավախահայության հիմնախնդիրները և նրանց իրավունքների պաշտպանության հարցը: "Մենք դիմել ենք ե՛ւ ՄԱԿ-ին, ե՛ւ ԵԽ-ին, ե՛ւ ԵԱՀԿ-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը եւ քայլեր ձեռնարկել՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիի ջանքերն ուղղորդելու նաև դեպի ջավախահայության խնդիրների լուծում,- ասել է նա:

Արծվիկ Մինասյանն էլ կարծիք է հայտնել, որ ջավախահայությունն իր բնօրրանում ենթարկվում է սոցիալական, տնտեսական ու քաղաքական իրավունքների ոտնահարման։ Նրա խոսքով, նաեւ վրացիների շահերից է բխում Ջավախքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխութունը, այնինչ վրացական իշխանությունների սխալ ընկալման հետևանքով ջավախահայության խնդիրները մնում են չլուծված:

Ըստ Ա. Մինասյանի, Ջավախքի հարցի հետ կապված խնդիրները ՀՀ իշխանությունները նախ պետք է բարձրացնեն միջազգային կառույցներում եւ հարկադրեն Վրաստանին կատարել իր ստանձնած պարտավորությունները: «Երկրորդ. Իրականացնել կոնկրետ ծրագրեր երկկողմանի համաձայնագրի հիման վրա սոցիալ-տնտեսական զարգացման, այդ թվում նաև այնպիսի ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ, որտեղ ջավախահայերն ազատորեն կարողանան ՀՀ և Վրաստանի որևէ տարածք հանգիստ և առանց խոչընդոտի գնալ-գալ, իրականացնել տնտեսական գործունեություն, բայց ամենակարևորը՝ քաղաքական իրավունքների երաշխավորություն։ Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները Վրաստանի հետ հարաբերություններում կարող են և պետք է ձգտեն պաշտպանել հայ տարրի իրավունքները»,- ընդգծել է ՀՅԴ պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ