News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ջավախահայության իրավունքների պաշտպանության խորհուրդը մտահոգված է մայիսի 30-ին Ջավախքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքով, եւ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Վրացական իշխանություններն իրենց ձեռնարկած մի շարք քայլերով արդեն իսկ էապես դժվարացրել են այդ ընտրություններում ջավախքահայության իրավունքները պաշտպանող տեղական ուժերի մասնակցությունը: Մասնավորապես՝ վրացական իշխանությունները պահպանել են տարածաշրջանային կամ տարածքային հատկանիշով կուսակցությունների ստեղծման վրա դրված արգելքը, որի հիմքով ժամանակին մերժվել էր նաև ջավախքյան „Վիրք“ կուսակցության հիմնադրումը, ինչը մարդու և ազգային փոքրամասնությունների քաղաքական-քաղաքացիական հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է:

Ի հավելումն այդ արգելքի, 2009թ. դեկտեմբերին Վրաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որոնցով ՏԻՄ ընտրություններին թեկնածություն առաջադրելու իրավունք է վերապահված միայն քաղաքական միավորումներին և ընտրական դաշինքներին:

Հակառակ ԵԽ խորհրդակցական կոմիտեի հանձնարարականներին՝ վրացական իշխանությունները շարունակում են պահպանել Ջավախքի ընտրատարածքների անհամամաչափ կառուցվածքը: Այսպես, Ախալքալաքի շրջանի յոթ վրացական գյուղերը կազմում են հինգ մեծամասնական ընտրատարածք, այն դեպքում երբ մնացած տասնյոթ ընտրատարածքները բաժին են ընկնում հայ բնակչություն ունեցող հիսունութ բնակավայրերին: Արդյունքում, 96% հայ բնակչություն ունեցող Ախալքալաքի շրջանում վրացաբնակ Պտենա գյուղը (շուրջ 200 ընտրող) և հայաբնակ Ախալքալաք քաղաքը (շուրջ 7,000 ընտրող) ՏԻՄ մարմնում ընտրում են մեկական ներկայացուցիչ:

Վերոնշյալ փաստերը հիմք են տալիս արձանագրելու, որ վրացական իշխանություններն ընտրական գործընթացի մեկնարկին արդեն իսկ թույլ են տվել մարդու և ազգային փոքրամասնությունների պաշտպանության միջազգային նորմերով երաշխավորված ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների մի շարք խախտումներ՝ կոպտորեն ոտնահարելով, մասնավորապես, ընտրական իրավունքի հավասարության, միություններ կազմելու և միությունների մեջ ընդգրկվելու, երկրի քաղաքական-հասարակական կյանքին արդյունավետ մասնակցելու իրավունքը:

Ջավախքահայության իրավունքների ոտնահարման ամենաակնառու երևույթը վրացական ուժային կառույցների կողմից Ջավախքի հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ վերահսկողության հաստատումն է: Դրա անմիջական և խիստ մտահոգիչ հետևանքն է նաև այն փաստը, որ ջավախքյան ընտրություններին միջամտում են տեղական ուժային կառույցները: Արդեն իսկ արձանագրվել են ընդդիմադիր ցուցակներով առաջադրված ջավախքյան թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու փորձեր:

Արդ, Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Վրաստանում ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը, համապատասխան գնահատական տալ վերոնշյալ փաստերին և վրացական իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոցով նպաստել հայ բնակչության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման քաղաքականության վերացմանը: Խորհուրդը նաև խնդրում է միջազգային դիտորդներին՝ ուշադրության կենտրոնում պահել ընտրական գործընթացի ամբողջ ընթացքը Ջավախքում՝ հետևելով ինչպես նախընտրական զարգացումներին, այնպես էլ բուն քվեարկության և քվեների հաշվարկի ընթացքին:

Միաժամանակ հույս ենք հայտնում, որ վրացական իշխանությունները կառաջնորդվեն իրենց հռչակած ժողովրդավարական սկզբունքներով և Ջավախքում կապահովեն արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ