News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

2010թ. ապրիլի 30-ին Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել Վրաստանի Ռուսթավի քրեակատարողական հիմնարկի պահակախմբի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը:

«Ընտանիքի անդամների հետ ջավախքահայ քաղաքական գործչի տեսակցությունից հետո, երբ նրան ուղեկցում էին բանտախուց, պահախմբի աշխատակիցները հարձակվեցին նրա վրա՝ հարվածներ հասցնելով իրանին և դեմքին: Սա երկրորդ անգամ է, երբ Վահագն Չախալյանը ծեծի է ենթարկվում վրացական բանտում:

Առաջին դեպքը տեղի է ունեցել 2009թ. ապրիլի 16-ին՝ Թբիլիսիի Գլդանի քրեակատարողական հիմնարկում: Դրանից երկու օր առաջ՝ ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան առջև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցույց էր անցկացրել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի: Ստույգ տեղեկությունների վրա հիմնվելով` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հայտարարում է, որ այս միջադեպը ուղղակիորեն կապված է ս.թ. մայիսի 30-ի Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, խստորեն դատապարտելով տեղի ունեցածը, կոչ է անում միջազգային կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ վրացական իշխանությունների այս խայտառակ քայլին, որով նրանք հերթական անգամ ցինիկաբար ոտնահարում է կտտանքների և եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը վերահաստատում է Վահագն Չախալյանի ազատագրման համար պայքարելու իր վճռականությունը»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ