Թուրքիայի հարավային մասում գտնվող Ուրֆայի (Եդեսիա, Ուռհա-խմբ) բերդի մի պատի վերանորոգումը բողոքի ալիք է բարձրացրել Ուրֆայի բնակչության շրջանում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 2013-ի ապրիլին հորդառատ անձրեւների հետեւանքով փլված Ուրֆայի 1200-ամյա պատմական բերդի պատի մի մասի վերանորոգումը շարունակվում է եւ նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսի ընթացքում։
Սակայն տեղի բնակչությունը եւ մի խումբ պատմաբանները բողոքել են պատի վերականգման մեջ սպիտակ քար օգտագործելու եւ բերդի տեսքը գցելու դեմ։ Բնակչությունը պնդում է, որ պետք է բերդի հին քարերով վերականգնել պատը, սակայն իշխանությունները շեշտում են, թե բերդի նորակառույց պատը ժամանակի ընթացքում կնմանվի հին պատերին։
Նշենք, որ ամիսներ առաջ Ուրֆայի բերդի մոտ հայտնաբերվել են հայերի գերեզմաններ, որտեղ նաեւ գտնվել են սրբապատկերներ։