News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը «ամենակտրուկ կերպով» դատապարտել է Իրաքում քրիստոնյաների եւ կրոնական ու ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետապնդումները իսլամիստների կողմից, ինչպես նաեւ հիշեցրել է մարդկության դեմ նման հանցագործությունների համար պատասխանատվության մասին:

«Գլխավոր քարտուղարը հատկապես անհանգստացած է Մոսուլում եւ Իրաք մյուս հատվածներում ԻՊ-ի կողմից վերահսկվող մյուս քաղաքներում քրիստոնյաների հասցեին սպառնալիքների վերաբերյալ լուրերից, նրանց կողմից առաջադրվող պահանջներից, այն է՝ կամ իսլամ ընդունել, հարկ վճարել, կամ էլ մահապատժի ենթարկվել», - ասվում է Բան Կի-Մունի գրասենյակի հայտարարությունում:

Գլխավոր քարտուղարը նաեւ անհանգստություն է հայտնել թուրքմենների, եզդիների եւ շաբահների վրա հարձակումների առթիվ: Ըստ նրա` իրենք բախվել են «առեւանգումների, սպանությունների եւ գույքի ոչնչացման հետ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ-ի ղեկավարը մատնանշել է, որ «քաղաքացիական հասարակության վրա պարբերական հարձակումները» ազգային պատկանելության կամ կրոնական հայացքների հիմքով, կարող են մարդկության դեմ հանցագործություն համարվել, որի համար պետք է արդարադատության առաջ պատասխան տրվի»: Այս կապակցությամբ Բան Կի-Մունը բոլոր զինված խմբավորումներից պահանջել է պահպանել միջազգային հումանիտար իրավունքները եւ պաշտպանել խաղաղ բնակիչներին»՝ իրենց կողմից ղեկավարվող շրջաններում:

Իրաքում զինյալները քրիստոնյաներից պահանջում են իսլամ ընդունել http://news.am/arm/news/220009.html

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ