Տուրօպերատորները հաղորդում են Ռուսաստանի եւ եվրոպական երկրների զբոսաշրջիկների միջեւ լարվածության մեծացման մասին, հաղորդում է իռլանդական De Telegraaf պարբերականը:
«Ռուսները ավելի ցայտուն են իրենց որպես շովինիստ դրսեւորում: Նրանց վարքագիծը բխում է հետեւյալ սկզբունքից. «Մենք դեմ ենք ամբողջ աշխարհին, եւ աշխարհը դեմ է մեզ»: Սա լարվածություն է ծնում այլազգի հանգստացողների հետ հարաբերություններում», -ասել է Corendon զբոսաշրջային ընկերության ղեկավար Աթիլայ Ուսլան:
Ենթադրվում է, որ ռուս եւ իռլանդական տուրիստների միջեւ հարաբերությունների վատթարացումը պայմանավորված են Ուկրաինայի Դոնեցկի շրջանում Boeing 777 օդանավակի կործանումով:
Corendon ընկերության տրամադրած տեղեկատվության՝ Միջերկրական ծովում հանգստացող ռուսները կրկնակի անգամ պակասել են: Տեղական տուրօպերատորները սա կապում են Ուկրաինայի իրադարությունների հեը: Նրանց կարծիքով, ռուս զբոսաշրջիկները գերադասում են գումար չծախսել Ռուսաստանի դեմ քննադատորեն հանդես եկող եվրոպական երկրներում, հաղորդում է Gazeta.Ru-ն:
Մալայզիական ավիաուղիների ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելքում: Արդյունքում զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամաները՝ ընդհանուր առմամբ՝ 298 մարդ: