![](img/news/22/15/27/default.jpg)
Կանադան մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը:
«Քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան, այդ թվում՝ շարունակում է աջակցել եւ զինել Ուկրաինայի արեւելքում պուտինյան ռեժիմի գործակալներին, Կանադան հայտարարում է առաջիկա օրերին կրկին տնտեսական եւ քաղաքական ճնշումների ավելացման մտադրության մասին՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելով ռեժիմի եւ նրանց դեմ, ովքեր առավել մոտ են դրան»,- ասել է Սթիվեն Հարփերը:
Կանադական վարչապետի խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն «ուղղակի վտանգ են ներկայացնում ուկրաինացի ժողովրդի եւ օրինական ճանապարհով ընտրված կառավարության համար»: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: