News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության կարգը:

Երկրի ղեկավարի հաստատած փաստաթղթով առաջին անգամ իրավական կարգավորման են ենթարկվում թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործառույթները, թեկնածուների ընտրության մրցույթի անցկացման եւ թեկնածուների առաջադրման ընթացակարգերը, ինչպես նաեւ դրանց հետ կապված մի շարք այլ հարցեր:

Նշված կարգի կիրառումը կոչված է ապահովել մեր պետության ստանձնած միջազգային պարտավորություններին եւ դրանցից բխող իրավական չափանիշներին համահունչ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների արդար, թափանցիկ եւ հրապարակային ընտրությունը:

Բացի այդ, ՀՀ նախագահի հրամանագրով հաստատվել է Ստեղծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով:

Հրամանագրում ասվում է.

«1. Ստեղծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով՝ հետեւյալ կազմով. 
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ) 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավոր (համաձայնությամբ)
Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ)
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ)
«Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ):
2. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության եւ թեկնածուների ընտրության կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հարցը կքննարկի հունիսի 24-ին
ԵՄ-ն կհրաժարվի նման սահմանափակումներից, երբ օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարվի...
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը
Բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների...
Մոլդովայում որոշել են ԵՄ-ին անդամակցության գլխավոր բանակցողին
Սանդուն ստորագրել է հրամանագիր բանակցություններն սկսելու մասին...
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակացության գաղափարը ավելի մեծ տարածում է ստանում երկրի քաղաքացիների շրջանում. ՀԿ ղեկավար
ԵՄ-ին անդամակցության գաղափարը տարածում է ստանում քաղաքացիների շրջանում...
ՀՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական երկիր չէ, ժողովրդավարությունը թերի չի լինում. Հովհաննես Ազոյան
Ժողովրդավարությունն ինձ համար իրավունքն է, պարտավորությունն է և ապահովությունը։ Ահա այս երեք նախապայմանն է ինձ համար, որ կստեղծի…
4 քաղաքական կուսակցություն առաջարկել է եռամսյա ժամկետում կազմակերպել ԵՄ-ին ՀՀ անդամության հանրաքվե. քաղաքական գործիչ
Հանրաքվեի կազմակերպման առաջարկ...
Ամենաշատ