News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փողերի յուրացման եւ «Բաշնեֆտի» վաճառքի գումարների օրինականացման մեջ մեղադրվող գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը խնդրում է ազատել նրան մի խումբ մարդկանց երաշխավորությամբ, որոնց թվում են Մարկ Զախարովը եւ Ալեքսանդր Շիրվինդտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայրապետյանին երաշխավոր կանգնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ նրա հարազատները, ակադեմիկոսներ, ինչպես նաեւ Ռուսաստանում  հայ առաքելական թեմի առաջնորդը:

Որպեսզի դատարանին համոզեն, որ ազատման պարագայում իրենց պաշտպանյալը չի փախչի եւ չի փորձի խանգարել քննությանը, փաստաբանները գործի նյութերին կցել են նրա բնութագիրները եւ բարեգործության ու մշակույթին օժանդակելու համար տրված բազմաթիվ մրցանակները:

Հայրապետյանին զորակցելու համար դատարան էին եկել նրա հարյուրից ավելի բարեկամներ ու ընկերներ: Դատարանի դահլիճում չտեղավորվածների համար հեռարձակում է ապահովվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ