News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարարարության նախաբացթողումային հսկողության վարչությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մաքսային կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր է բացահայտել, այդ թվում` թմրամիջոցի եւ հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման հետ կապված:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության ենթարկելով կասկածելի վարք ցուցաբերած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան՝ բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերվել է շուրջ 4.5կգ դեղորայք, 21.5 կգ բիոհավելումներ, ինչպես նաեւ 65 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:

Մյուս դեպքով՝ վարչության աշխատակիցները մեր երկրի քաղաքացու մեքենայի հետեւի նստատեղից եւ բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից հայտնաբերել են  21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք, որը ձեռք էր բերվել Վրաստանում:

Օրեր անց, շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան, նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող ավտոբուսը՝ հայտնաբերվելով չհայտարարագրված ավելի քան 28 հազար տուփ հայկական արտադրության ծխախոտ, սիգարներ եւ 1 կգ ծխախոտի թութուն: Մյուս դեպքով՝ «Opel Kombo» մեքենայի բեռնախցիկի հատակն էր ծառայել որպես թաքստոց. Այդտեղից հայտնաբերվել են 107.5 կգ տարբեր տեսակի լվացքի փոշիներ եւ հեղուկներ:

Հաջորդ բացահայտումները վերաբերում են բջջային հեռախոսներին. դրանցից 20-ը հայտնաբերվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի հետնամասից եւ սրահի առջեւի մասի գրպանից, իսկ 30-ը՝  մեկ այլ ավտոմեքենայի սրահից: Տարբեր տեսակի 30-ը բջջային հեռախոս էլ վարչության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանից Հայաստան ուղեւորվող մեքենայի հետեւի նստատեղի թաքստոցից: Իսկ մեկ այլ բացահայտմամբ էլ՝ «Mazda» մակնիշի մեքենայից առգրավվել է մաքսային հսկողությունից թաքցված 189 հատ բջջային հեռախոս: 

ՆՀՎ աշխատակիցների ուշադրությունից չեն վրիպել նաեւ Վրաստանից մեր երկիր ժամանած ավտոմեքենայում թաքցված կոսմետիկ միջոցները: Ավտոմեքենաների հետ կապված օրինախախտման փորձը եւս չի շրջանցել ՆՀՎ աշխատակիցների սուր աչքից. կանխվել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը: ՆՀՎ աշխատակիցները բացահայտել են նաեւ մաքսային ապահովման միջոցի վնասման եւ բեռի թերհայտարարագրման մի շարք դեպքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ