Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Սլովակիան Եվրամիության հետեւից «սպանդանոց գնացող ոչխարի պես» չի գնա, հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
«Ես այն վարչապետներից եմ, որոնք պատժամիջոցների առաջին փուլի ժամանակվանից հստակ առարկություններ ունեին: Ես էլ չեմ ասում պատժամիջոցների երկրորդ ալիքի մասին», – ասել է նա: Ըստ Ֆիցոյի՝ նման դիրքորոշման պատճառով, օրինակ, պատժամիջոցներ չեն կիրառվել ռուսական Սբերբանկի եվրոպական «դուստրերի» նկատմամբ՝ Սլովակիայի եւ Ավստրիայի համատեղ ջանքերի շնորհիվ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սլովակիայում այդ բանկը գործում է, եւ եթե այն ծնկի գար, ապա, հնարավոր է, դա կանդրադառնար հարյուր հազարավոր հաճախորդների վրա: Մենք ձգտում ենք տրամաբանական գործել», – նշել է նա:
«Աշխատեց բումերանգի ազդեցությունը, եւ ըստ իս, բումերանգը հարվածեց մեր գլխին սպասածից ավելի ուժեղ», – ասել է նա:
«Սլովակիայի կառավարությունը հստակ մերժել է Ղրիմում ծագած իրավիճակը, այնպես որ մեզ ոչ ոք չի մեղադրի: Մենք բավականին համերաշխ ենք նաեւ Ուկրաինայի հետ: Արդեն հիմա գրեթե հարթվում է Ուկրաինայում գազի խնդիրը, եւ մենք կարող են նրան տարեկան 10 միլիարդ խմ գազ մատակարարել», – ընդգծել է վարչապետը: