News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը դատարանից պահանջում է անթույլատրելի ապացույց ճանաչել նրա մասնակցությամբ ողբերգական վթարի վայրի զննության վերաբերյալ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Կոտայքի մարզի քննիչ Հայկարամ Հակոբյանի կազմած արձանագրությունները։ Նման միջնորդությամբ այսօր՝ օգոստոսի 29-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ  դրանք ձեռք են բերվել էական խախտումներով։

 «Հայկարամ Հակոբյանը որոշել է գործ հարուցել՝ հիմք ընդունելով ճանապարհային զննության վերաբերյալ արձանագրությունը։ Սակայն դա որպես ապացույց չի կարող օգտագործվել, քանի որ խախտում է Վարդան Պետրոսյանի իրավունքները՝ էապես ազդելով փաստերի վրա»,- նշեց փաստաբանը։

Վարդան Պետրոսյանը նույնպես միացավ փաստաբանի միջնորդությանը՝ նշելով, որ արձանագրության տակ որպես վկա ստորագրած փրկարար Վռամ Վարդանյանը նախորդ դատական նիստին հայտարարել է, որ ինքը չի մասնակցել դեպքի վայրի զննությանը, սակայն նրա ստորագրությունն առկա է արձանագրության տակ. Վռամ Վարդանյանը դատարանում ասել էր, որ ստորագրել է՝ առանց կարդալու, կարծելով թե իր չափագրումների հետ կապված փաստաթղթի տակ է ստորագրում։ Նրա խոսքով՝ հաջորդ օրը կատարված զննության արձանագրությունը նույնպես պետք է անթույլատրելի ճանաչվի, քանի որ նույն վկայի խոսքով՝ իրենք դեպքի վայրը մաքրել են, ասֆալտին թափված ապակիները տարել դեպի փողոցի ոչ բանուկ մաս։

«Եթե հաշվի առնենք, որ ըստ փորձագետի, վթարը եղել է փողոցի այն մասում, որտեղ թափված են ապակիները, եւ հավատանք վկա Վռամի խոսքին, ստացվում է, որ վթարի վայրը փողոցի բանուկ մասում է եղել, որտեղ թափված են եղել ապակիները»,- ասաց փաստաբանը։ Բացի դրանից, նա հիշեցրեց, որ մինչեւ այժմ չի գտնվել արձանագրության տակ ստորագրած ընթերակ Վազգեն Կարապետյանը։

Հայցվոր կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկեց միջնորդությանը՝ ասելով, որ վկայի ցուցմունքը պաշտպանական կողմը սխալ է ներկայացնում՝ փորձելով շփոթություն ստեղծել։

Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգեց։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ