News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայկական բեռնափոխադրող ընկերությունները ժամանակավորապես դադարեցրել են ուղեւորությունները Ուկրաինա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանի բեռնափոխադրումների միության նախագահ, «Սաթի» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանից Ուկրաինա բեռներ տեղափոխող մի շարք ուկրաինացի վարորդներ չեն լսել պայմանագրային հիմունքներով աշխատող հայ օպերատորներին եւ որոշել ավելի արագ ուղեւորվել Վերին Լարս:

«Մենք նրանց առաջարկեցինք այլ ճանապարհով գնալ, նախազգուշացրինք վտանգների մասին, սակայն նրանք նախընտրեցին արագ երթուղով գնալ եւ խցանման մեջ հայտնվել: Սակայն երեկվանից «Վերին Լարսի» երթեւեկությունը վերականգնվել է նաեւ բեռնատար մեքենաների համար եւ նրանք շարունակել են ճանապարհը», - նշեց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Կազբեկ-Վերին Լարս ավտոմայրուղին մայիսի 17-ին մեկ ամսով փակվել էր սելավի հետեւանքով : Օգոստոսի 21-ին ճանապարհը կրկին փակվել էր սողանքի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մ-6-Աթան ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (վիդեո)
Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ...
Իտալացի գործընկերներն այսօր կհետևեն Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինաշխատանքներին
Հանդիպման ընթացքում տեխհսկողություն իրականացնող թիմի ներկայացուցիչը մանրամասն տեղեկացրեց Տրանշ-3-ի առաջին և երկրորդ լոտերում ներկա վիճակը...
Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը կարծում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումից հետո դրա ծանրաբեռնվածությունը կպահանջի դուրս բերել տեղական երթևեկությունը...
Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար...
Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում...
Ձնահոսքի իջնելու պատճառով Վերին Լարսի ճանապարհը երկու ուղղություններով փակ է
Կարծում եմ՝ ճանապարհը մինչև երեկո կբացվի...
Ամենաշատ