News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գրասենյակում ծաղիկների առկայությունը բարձրացնում է աշխատակազմի աշխատանքի արդյունավետությունը: Հոգեբանները հայտնաբերել են, որ կանաչը նպաստում է արտադրողականության ծավալի 15 տոկոս աճին:

Բույսերը նպաստում են անձնակազմի կենտրոնացմանն ու բավարարվածության բարձրացմանը, բացի այդ, հետազոտության մասնակիցների խոսքով, բարելավում են գրասենյակի օդի որակը: Սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ բույսերը կլանում են փոշին ու վնասակար նյութերը:

Քարդիֆի համալսարանի հետազոտողները հետեւել են երկու խոշոր կոմերցիոն ընկերությունների անձնակազմերին Մեծ Բրիտանիայում եւ Հոլանդիայում: Այն բանից հետո, երբ գրասենյակ բույսեր են բերել, աշխատանքի ընդհանուր արդյունավետությունը երեք ամսվա ընթացքում բարձրացել է 15 տոկոսով: «Mail Online»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Փորձարարական հոգեբանություն» ամսագիրը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կանաչի առկայությունն աշխատավայրը դարձնում է ավելի հաճելի, առավել բարենպաստ կենտրոնացման համար, արդյունավետ է բիզների համար: Նշենք, որ մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ բույսերի տերեւները կլանում են օդն աղտոտող նյութերը, այն ֆիլտրում են փոշուց եւ մանր միջատներից: Որոշ հետազոտություններ նաեւ ցույց են տվել, որ սենյակային բույսերը գրասենյակում նվազեցնում են աշխատակիցների հիվանդությունների թիվը:

Այլընտրանքային տեսության համաձայն՝ մարդիկ առավել հաճելի պայմաններում ավելի լավ են աշխատում, քանի որ գրասենյակի մասին հոգ տանելը նրանք ընդունում են որպես հոգատարություն ղեկավարության կողմից, իսկ սա իր հերթին հավելյալ խթան է աշխատակիցների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ