News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրների քաղաքականությունը վերջիվերջո կհանգեցնի նրան, որ եվրոն ու դոլարը մոտ ապագայում կախված կլինեն յուանից եւ ռուբլուց, հայտարարել է կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն:

 «Եվրոպական տնտեսական համայնքը՝ ԱՄՆ-ի անդրդվելի եւ անվերապահ ղեկավարությամբ, հաշվարկել է, որ եկել է երկու մեծագույն ազգերի հետ հաշիվները մաքրելու ժամանակը, ազգերի,  որոնք, ոգեշնչված Մարքսի գաղափարներով, խիզախել են եւ վերջ դրել Եվրոպայի եւ ՄԱՆ-ի կողմից աշխարհի վզին փաթաթված գաղութատիրությանն եւ կայսերական աշխարհակարգին», - գրել է Ֆիդել Կաստրոն Cubadebate կայքում հրապարակված «Կհաղթի արդարությունը կամ աղետը» վերնագրով իր հոդվածում:

Կաստրոն հավաստիացնում է, որ մոտ ապագայում եվրոն ու դոլարը կդառնան «անօգուտ թուղթ»: Նրա խոսքով՝ Չինաստանի տնտեսության աճը, որը զարգանում է հսկայական տնտեսական ու տեխնիկական ներուժ ունեցող Ռուսաստանի տնտեսության հետ փոխգործակցության պայմաններում, կհանգեցնի նրան, որ եւ եվրոպական, եւ ամերիկյան արժույթները «կախված կլինեն յուանից եւ ռուբլուց»:

Նշենք, որ այդ հոդվածում Կաստրոն քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին:

«Ոչ ոք իրավունք չունի ավերակների վերածել քաղաքներ, սպանել երեխաներին, ոչնչացնել տներ՝ ամենուր վախ, սով եւ մահ սերմանելով», - ասվում է հոդվածում:

Կուբայական հեղափոխության առաջնորդի խոսքով՝ Երկրորդ աշխարհամարտից հետո ՄԱԿ-ի ստեղծումը բազմաթիվ պատրանքներ է ծնել, սակայն այժմ դրանք վերածվել են «վիթխարի խաբեության», իսկ ՆԱՏՕ-ի ագրեսիվ բուրժուական կառավարությունները «դարձել են Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի ծաղրի առարկան», հաղորդում է «Ռոսբալտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ