News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի նախագահների միջեւ Տալինում սեպտեմբերի 3-ին կայանալիք հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները պայքարելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից բալթյան պետությունների պաշտպանության մեջ ներդրման ավելացման համար: Այս մասին գրում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի խոսքով՝ անվտանգությունը մշտապես եղել է ԱՄՆ-ի եւ Լատվիայի գործընկերության անկյունաքարը: «Լատվիան միշտ պաշտպանել է ԱՄՆ-ի ջանքերն ու գործողությունները՝ ամուր միջազգային դիրքորոշման հավաքականացման համար»,- ընդգծել է նա:

Անդրիս Բերզինշը հավելել է, որ Ուելսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում բալթյան երկրների համար կարեւորագույն հարցերից կլինի ամերիկյան դերը տարածաշրջանում ռազմական ներկայության ապահովման գործում՝ որքան անհրաժեշտ է երկար: Ռազմական ներկայության ներքո ընկալվում է դաշնակիցների մշտական զորավարժությունների անցկացումը բալթյան երկրներում եւ Լեհաստանում, ինչպես նաեւ առանձին կառույցների ստեղծումը:

Օբամային սեպտեմբերի 2-ին Մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ի մշտական զինված ուժեր տեղակայելու կոչով դիմել են «Օգոստոսի 20-ի ակումբի» ներկայացուցիչները, որում միավորվել են Էստոնիայի Գերագույն Խորհրդի պատգամավորներ, ինչպես նաեւ Լատվայի եւ Լիտվայի Գերագույն Խորհուրդների նախկին անդամներ, ովքեր 1991 թվականւին որոշում են ընդունել վերականգնել այդ հանրապետությունների անկախությունը:

Նշենք, որ բալթյան պետությունների նախագահների հետ հանդիպումից հետո  Բարաք Օբաման կմեկնի Ուելս, որտեղ սեպտեմբերի 4-5-ին նախանշված է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ