Չինաստանում 4 մարդու բանտարկել են «ահաբեկչական հարձակումներ իրականացնելու» համար, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Հաղորդվում է, որ չորս դատապարտյալները մեղավոր են ճանաչվել «ահաբեկչական կազմակերպություններին անդամակցության, պայթուցիկների ապօրինի արտադրման, ահաբեկիչների ապօրինի ֆինանսավորման եւ քողարկման համար»: Նրանց 10- 20 տարվա ազատազրկում է սպառնում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Դատարանը որոշեց, որ խումբը կրոնական ծայրահեղականության ազդեցության տակ է գտնվել եւ Պեկինում ու Յունանում պայթուցիկ է արտադրել՝ ջիհադ բորբոքելու համար», - ասված է տեղի մամուլի հաղորդագրությունում: